Հայտնի հեռուստատեսային փորձագետ, նախկին դիվանագետ և հետախուզության սպա Յակով Կեդմին Մոսկվայում սրտի կաթված է ստացել, հայտնում է Mash Telegram ալիքը։
«Նա անձամբ է զանգահարել բժիշկներին, երբ գտնվում էր Մոսկվայի հյուրանոցներից մեկի համարում։ Նա բողոքել է կրծքավանդակի ցավից։ Այժմ նա բուժում է ստանում։
Կեդմին հայտնի է դարձել ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող քաղաքական թոք-շոուներում իր հաճախակի ելույթներով։ Նախկինում նա եղել է իսրայելցի պետական գործիչ և դիվանագետ։ Նա նաև ղեկավարել է «Նատիվ» ծառայությունը, որը մասնագիտացած է հետխորհրդային տարածքում հրեական հարաբերությունների մեջ», - գրում է հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ Յակով Կեդմին բազմաթիվ հարցազրույցներ է տվել NEWS.am-ին։





























