Երևանում ավարտվել է քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիան։

Բողոքի ակցիան սկսվել է ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց, որտեղ մասնակիցները պահանջել են անաչառություն դրսևորել և ազատ արձակել Սամվել Կարապետյանին, արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին և Միքայել Աջապայանին, ինչպես նաև մյուս քաղբանտարկյալներին։

Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Երևանի դատարանի Շենգավիթի նստավայր՝ նախապես իրենց պահանջները գրավոր ներկայացնելով գլխավոր դատախազությանը։

Բողոքի ակցիան շարունակվել է դատարանի շենքի դիմաց, որտեղ լսվում էր «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գործը՝ պահանջելով ազատ արձակել Գալստանյանին և մյուս քաղբանտարկյալներին: