Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կրկին հայտարարել է երկրի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Այս մասին տեղեկացրել է Fars գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ նախագահի որոշման պատճառ են դարձել քաղաքի գերբնակեցումը եւ ջրի պակասը։ Փեզեշքիանն ընդգծել է, որ եթե մեգապոլիսի բնակչությունը շարունակի աճել, ապա ջրի պաշարները բավարար չեն լինի նրա բոլոր բնակիչներին ապահովելու համար։
«Մենք ընտրություն չունենք։ Դա անհրաժեշտություն է»,- ասել է նախագահը։
Փեզեշքիանը նաեւ ավելացրել է, որ նման խնդրի առջեւ է կանգնած ոչ միայն Թեհրանը, այլեւ իրանական որոշ այլ տարածաշրջաններ։





























