Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի հետ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են փոխգործակցության հարցերը հրատապ հասարակական-քաղաքական օրակարգի շրջանակում։





























