Այսօր Բերդում մեկնարկել են որակավորման բարձրացման դասընթացները ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչների համար։ Մասնակցում է 24 մանկավարժ Բերդից եւ մերձակա գյուղերից։
Դասընթացները կազմակերպվել են Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է․ «Մենք շատ անգամ դասընթացներ ենք կազմակերպել տարբեր մարզերում եւ ուրախ ենք, որ վերջապես հայտնվել ենք Տավուշում»։
ԳՄՌԿ նախագծերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան նշել է․ «Մենք եկել ենք Վարագավան եւ Մովսես, գրքեր եւ նվերներ ենք բերել։ Ուսուցիչները խնդրել են դասընթացները հենց այստեղ անցկացնել, մենք խոստացանք եւ եկանք»։
Ծրագիրը ներառում է դասախոսություններ եւ վարպետաց դասեր դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաների, թվային գործիքների եւ ԱԲ օգտագործման վերաբերյալ։
Դասընթացի հեղինակ Յուլյա Բիրյուկովան (Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարան)՝ ամենապահանջված ռուսական բուհերից մեկի դասախոսը (քվոտային ծրագրով Հայաստանի դիմորդների շրջանում), հատուկ եկել է Մոսկվայից եւ ոլորուն ճանապարհներով հասել Բերդ։
Դասընթացները կտեւեն երեք օր եւ կավարտվեն վկայականների հանձնմամբ։



































