Կուպյանսկը և Յամպոլը գրավելու մասին Ռուսաստանի հայտարարությունները սուտ են։ Ըստ УНИАН գործակալության՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբը։

«Կուպյանսկը գտնվում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Քաղաքում և նրա շրջակայքում շարունակվում են հակադիվերսիոն գործողությունները և հատուկ գործողությունները՝ քաղաք ներթափանցած թշնամու դիվերսիոն և հետախուզական խմբերի որոնման և ոչնչացման համար։ Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Յամպոլում։ Մեր զորքերը շարունակում են որոնողական և հարվածային գործողությունները բնակավայրի տարածքում»,- ասված է հայտարարության մեջ։

Ուկրաինական բանակի գլխավոր շտաբը հերքել է նաև Ռուսաստանի հայտարարությունները «Վոլչանսկի 80%-ը և Պոկրովսկի 70%-ը գրավելու» մասին։