Մենք Իսրայելի հնարավոր հարձակմանը նույնիսկ ավելի լավ ենք պատրաստված, քան նախորդ պատերազմում, The Economist պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մեր հրթիռներն ավելի լավ վիճակում են՝ թե՛ քանակով, թե՛ որակով։ Մենք շատ դասեր քաղեցինք 12-օրյա պատերազմի ընթացքում։ Մենք բացահայտեցինք մեր ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև իսրայելցիներինը. մենք անդրադարձել ենք այս բոլոր հարցերին և լիովին պատրաստ ենք։ Ավելի լավ ենք պատրաստված, քան նախորդ անգամ։ Դա չի նշանակում, թե մենք պատերազմի ենք ձգտում։ Պատերազմը կանխելու լավագույն միջոցը դրան պատրաստ լինելն է»,- ըստ Pars Today-ի՝ նշել է Իրանի արտգործնախարարը։





























