Մենք բոլորս ուզում ենք արդարացի և երկարատև խաղաղություն, դա ուզում է Ամերիկայի նախագահը, դա ուզում ենք բոլորս։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Եվ մենք պետք է շարժվենք դեպի այդ նպատակը՝ ելնելով այն բանից, ինչ ունենք հիմա։ Բայց այն սկզբունքը, որ Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի իր ապագան՝ սեփական ինքնիշխանության պայմաններում, հիմնարար սկզբունք է», — ասել է Սթարմերը։





























