Ոստիկանության Լոռիի մարզային վարչության եւ Գուգարքի բաժնի ծառայողները, փետրվարի 1-ին, խուզարկություն են կատարել 28-ամյա Կարեն  Ղուկասյանի  տանը, որտեղից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված, մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված` 12.650 գրամ ընդհանուր կշռով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ղուկասյանը հայտարարել է, որ նշված զանգվածը կանեփ է եւ պատկանում է Վանաձոր քաղաքի բնակչուհի Նարինե Ջ.-ին  եւ ինքն այն պահում է հետագայում նրան հանձնելու նպատակով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նարինե Ջ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին եւ  հայտարարել, որ նշված զանգվածը 2011 թ. օգոստոսին իրեն ի պահ է հանձնել ոմն Լամարա:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ձեռնարվում են միջոցառումներ Լամարայի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: