Երախտագիտություն ենք հայտնում հայ գործընկերներին Ռուսաստանի կողմից ավանդաբար ներկայացվող «Պայքար նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և այլ գործելակերպերի դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրացմանը» բանաձևի նախագծի համահեղինակության համար, որն ընդունվել է նոյեմբերի 14-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի նիստում։

Այս մասին ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հայտարարության մեջ։

«Փաստաթղթի համահեղինակ է դարձել 44 պետություն աշխարհի բոլոր տարածաշրջաններից, իսկ դրա ընդունման օգտին քվեարկել է 114 երկիր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը։

Հայ բարեկամների աջակցությունն այս փաստաթղթին հատկապես արժեքավոր է Հայրենական մեծ պատերազմում գերմանական նացիզմի դեմ տարած մեր ընդհանուր հաղթանակի 80-ամյակի՝ այս տարի նշվող տոնակատարության լույսի ներքո՝ դառնալով հայ ժողովրդի հերոսական զավակների և դուստրերի մասին երախտապարտ հիշողության ևս մեկ հաստատում, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին Հայրենիքը և ողջ մարդկությունը «շագանակագույն ժանտախտից» փրկելու համար»,- նշել են դեսպանությունում։