Արեւմտյան Եվրոպայի երկնքում հայտնվել են «ոչ մեկին չպատկանող» հերթական դրոնները, այս անգամ՝ Նիդեռլանդների ավիաբազայի վերեւում։
Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը հայտնել է, որ նախօրեի երեկոյան դրոնները նկատվել են Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Վոլկել ավիաբազայում։
«Ցամաքից զենք է կիրառվել դրանք խփելու համար։ Դրոնները հեռացել են եւ առայժմ չեն հայտնաբերվել։ Ընթանում է հետաքննություն»,- հաղորդել է նախարարը, տեղեկացրել է BBC-ն։
Չճանաչված դրոնները վերջին ամիսներին մի քանի անգամ հայտնվել են քաղաքացիական օդանավակայաններում, ռազմակայաններում եւ ենթակառուցվածքի կարեւոր օբյեկտներում Եվրոպայի հյուսիսի մի քանի երկրներում։ Շատերի կարրծիքով՝ այդ դրոնները կապված են Ռուսաստանի հետ։





























