ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ այս շաբաթ հրապարակված 28 կետից բաղկացած առաջարկը պատրաստվել է Վաշինգտոնում՝ չնայած մի շարք սենատորների հայտարարություններին։
«Այն առաջարկվում է որպես շարունակվող բանակցությունների ամուր հիմք, – գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում։ – Այն հիմնված է Ռուսաստանից ստացված տեղեկատվության վրա։ Բայց նաև հիմնված է Ուկրաինայից ստացված նախորդ և ընթացիկ տեղեկատվության վրա»։
Ինչպես նշում է Reuters-ը, հանրապետական սենատոր Մայք Ռաունդսը շաբաթ օրը Հալիֆաքսում կայացած համաժողովում լրագրողներին ասել է, որ Ռուբիոն զանգահարել է իրեն և այլ սենատորների ու հայտնել, որ սա այն առաջարկն է, որը ԱՄՆ-ն ստացել և փոխանցել է Ուկրաինային։
«Նա հստակ հասկացրեց մեզ, որ մենք առաջարկի ստացողներն ենք, որը հասցեագրվել էր մեր ներկայացուցիչներից մեկին, – ասել է Ռաունդսը։ – Սա մեր առաջարկը չէ, սա մեր ծրագիրը չէ»։





























