Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը կալանավորվել էր այն մտավախության պատճառով, որ կարող է փախչել տնային կալանքից՝ վիճարկելով իր դատավճիռը ձախողված պետական հեղաշրջման փորձի համար, շաբաթ օրը խոստովանել է, որ փորձել է վնասել իր ոտքի էլեկտրոնային սաքը «հետաքրքրությունից դրդված», հայտնում է AFP-ն։

Երկրի գերագույն դատարանի կողմից հրապարակված տեսանյութում Բոլսոնարուն, որը դատապարտվել է 27 տարվա ազատազրկման՝ 2022 թվականի ընտրություններից հետո Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային պաշտոնը ստանձնելուն խոչընդոտելու համար, բացատրել է, թե ինչպես է օգտագործել զոդիչը ոտքի սարքն ուսումնասիրելու համար։

Տեսանյութում երևում է, որ սարքը լուրջ վնասված և այրված է, սակայն դեռ գտնվում է նրա ոտքին։