Երեւան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին, փետրվարի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԶԱԶ-1102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել դաշտամիջյան հատվածը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: