Ռուսաստանցի կինը և նրա 10-ամյա որդին Ստամբուլում անհետացել են․ ընտանիքը նրանց որոնում է արդեն մի քանի օր, գրում է Telegram-յան Mash ալիքը։
Ալիքի տեղեկությամբ, 32-ամյա կինը հանկարծակի մեկնել է Թուրքիա՝ թուրքական սերիալների հանդեպ երկրպագության ֆոնին։
32-ամյա Դարյան ամուսնացած չէր․ նա ապրում էր ծնողների հետ, աշխատում էր որպես հաշվապահ, իսկ որդին դպրոցում էր սովորում։ Ոչ մի կոնֆլիկտ չի եղել, սակայն վերջին ամիսներին կինն ավելի ինքնամփոփ էր դարձել և գրեթե ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր թուրքական սերիալներ դիտելով՝ դերասան Սերկան Բոլաթի մասնակցությամբ։
«Ազգականները հայտարարություն են ներկայացրել Ռուսաստանի ոստիկանություն։ Տեսախցիկներում երևում է, թե ինչպես Դարյան երեխայի հետ հասնում է Ստամբուլի օդանավակայան․ այնուհետև հետքը կորում է», — գրում է Mash-ը։





























