Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է անչափահասի, որը հարձակվել էր առևտրի կենտրոնի պահապանի և իրավապահների վրա, հայտնում է «Коммерсантъ»-ը։
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, նոյեմբերի 23-ին Օրեխովո զբոսայգում գտնվող առևտրի կենտրոնում 16-ամյա այցելուն դանակով հարձակվել է պահապանի վրա, որը նրան նկատողություն էր արել։ Պահապանը դանակի երկու հարված է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, իսկ պատանին փախուստի է դիմել։
Անչափահասը նույն դանակը կիրառել է նաև իր ձերբակալությանը մասնակցող ոստիկանների դեմ՝ երկու աշխատակցի ձեռքերին պատճառելով կտրած վերքեր։
Դատախազությունը պահապանի վրա հարձակումը որակել է որպես սպանության փորձ (հոդված 105, մաս 1, հոդված 30, մաս 3), իսկ ոստիկանների վրա հարձակումը՝ որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն (երկու դրվագ՝ հոդված 318, մաս 2)։
Ձերբակալվածը տեղափոխվել է Մոսկվայի համապատասխան բաժին, և մոտ ժամանակում նրան մեղադրանք կառաջադրվի։




























