Իրանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Ռեզա Թալաի-Նիկը հայտարարել է, որ երկրի հրթիռային հզորությունը շարունակաբար աճում է։
Mehr գործակալության հաղորդմամբ, գեներալն ընդգծել է, որ Իրանի հրթիռային ներուժը ձևավորվել է ոլորտի էլիտայի անդադար աշխատանքի շնորհիվ։
Եթե Իրանի հրթիռային ներուժը հիմնված չլիներ տեխնիկական նորարարությունների և ներքին հնարավորությունների վրա, ապա վերջին 45 տարվա ընթացքում պաշտպանության ոլորտի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պայմաններում այդ աճը անհնար կլիներ, հայտարարել է նա։
Թալաի-Նիկը հավելել է, որ պատժամիջոցները չեն ազդի Իրանի հրթիռային տեխնոլոգիաների զարգացման վրա, քանի որ արդյունաբերության կախվածությունը արտասահմանյան երկրներից զգալիորեն նվազեցվել է՝ շնորհիվ տեղական տեխնոլոգիաների։





























