Ավստրալիայի ծայրահեղ աջ սենատոր Փոլին Հենսոնը երկուշաբթի օրը խորհրդարան է ներկայացել գլխաշորով՝ որպես քաղաքական քայլ իր նպատակին աջակցելու համար, որն է՝ արգելել մուսուլմանական հագուստի կրումը հանրային վայրերում։ Այս քայլի համար, ըստ Reuters-ի, մուսուլման սենատորները նրան մեղադրել են ռասիզմի մեջ։

Հենսոնը գլխաշոր էր հագել այն բանից հետո, երբ նրան մերժվել էր օրենքի նախագիծ ներկայացնելու թույլտվությունը, որով նախատեսվում էր արգելել գլխաշորի և ամբողջ դեմքը փակող այլ հագուստի կրումը Ավստրալիայի հանրային վայրերում։

Սա երկրորդ դեպքն էր, երբ Հենսոնը խորհրդարանում օգտագործում էր մուսուլման կանանց կողմից կրվող գլխաշորը՝ փորձելով հասնել այն հանրայնորեն կրելու արգելքին։

Սենատում Հենսոնի գլխաշորով հայտնվելը զայրացրել էր նրա մուսուլման գործընկերներին։ Նրան խնդրել էին լքել նիստը։

Երբ Հենսոնը հրաժարվել էր հեռանալ, Սենատի լսումները դադարեցվել էին։

Քվինսլենդից ընտրված սենատորը առաջին անգամ հայտնի դարձավ 1990-ականներին՝ իր կտրուկ հակասությամբ Ասիայից ներգաղթածների և ապաստան հայցողների նկատմամբ։ Իր խորհրդարանական կարիերայի ընթացքում նա երկար ժամանակ հանդես է եկել իսլամական հագուստի դեմ։ Նախկինում՝ 2017 թվականին, Հենսոնը նույնպես խորհրդարանում գլխաշոր էր կապել՝ կոչ անելով այն ժամանակ ամբողջ երկրում արգելել դրա կրումը։