Հայաստանում նոյեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արշալույսին Արարատի և Շիրակի հովիտներում կդիտվի կարճատև մառախուղ։ Քամին՝ հարավ-արևմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա երկու օրերի ընթացքում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, որից հետո մինչև շաբաթվա վերջ էական փոփոխություն չի լինի։ «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնել են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0…+2, իսկ վաղը ցերեկը՝ +13…+15։
Օդի ջերմաստիճանը մարզերում․
- Շիրակ՝ գիշերը -5…-10, ցերեկը +10…+15
- Կոտայքի լեռներ՝ գիշերը -4…-7, ցերեկը +11…+14
- Կոտայքի նախալեռներ՝ գիշերը -1…+2, ցերեկը +10…+13
- Սևանի ավազան՝ գիշերը -3…-7, ցերեկը +10…+15
- Լոռի՝ գիշերը -1…-6, ցերեկը +14…+18
- Տավուշ՝ գիշերը +3…+6, ցերեկը +17…+20
- Արագածոտնի լեռներ՝ գիշերը -5…-9, ցերեկը +10…+13
- Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը -2…+2, ցերեկը +11…+15
- Արարատ՝ գիշերը -1…+2, ցերեկը +12…+15
- Արմավիր՝ գիշերը -1…-4, ցերեկը +14…+16
- Վայոց ձորի լեռներ՝ գիշերը 0…-2, ցերեկը +12…+15
- Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը -2…+2, ցերեկը +14…+16
- Սյունիքի հովիտներ՝ գիշերը +2…+7, ցերեկը +20…+24
- Սյունիքի նախալեռներ՝ գիշերը -4…+1, ցերեկը +18…+22





























