Սպիտակ տունը երկուշաբթի արձագանքել է քննադատությանը, այդ թվում՝ Հանրապետական կուսակցության կողմից, կապված այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ջանքերում, գրում է AFP-ն։

«Այդ գաղափարը, թե Միացյալ Նահանգները հավասարապես չի համագործակցում երկու կողմերի հետ այս պատերազմում՝ այն ավարտելու համար, բացարձակ մոլորություն է», – լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Լիվիթը նաև նշել է, որ Թրամփը «լի է հույսով և լավատեսությամբ» այն հարցում, որ կարող է մշակվել Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ծրագիրը։