Չափահաս դառնալուց հետո հնարավորինս շուտ երեխաներ ունենալը պետք է նորմ դառնա, այլ ոչ թե, ինչպես հիմա մեզ մոտ է՝ 28–29 տարեկանում, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Ըստ Մատվիենկոյի, ժողովրդագրության ոլորտում հիմնական խնդիրն ու առաջադրանքը մտածելակերպը փոխելն է։

«Հաջողակ մարդ պետք է համարվի նա, ով ունի լավ, համերաշխ, մեծ, ամուր ընտանիք։ Երեխաներ ունենալը պետք է նորաձև լինի։ Չափահաս դառնալուց հետո հնարավորինս շուտ երեխաներ ունենալը պետք է նորմ դառնա, այլ ոչ թե, ինչպես հիմա մեզ մոտ է՝ 28–29 տարեկանում։ Պետք չէ ամեն ինչ հետաձգել։ «Հետո»-ն կարող է և չլինել՝ բժշկական և այլ ցուցանիշներով։ Ահա Վլադիմիր Վլադիմիրովիչի թևավոր խոսքը (անկեղծորեն այն այդպես եմ անվանում). «Հայրությունն ու մայրությունը, երեխաները երջանկություն են, և պետք չէ այդ երջանկությունը հետաձգել»»,- ասել է ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարը։