Կաշիրայում երկու մարդ է ձերբակալվել 40 կիլոգրամ հերոին վաճառելու փորձի մեղադրանքով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի դատախազության մամուլի ծառայությանը։
«Կաշիրայում ձերբակալվել են երկու համախոհներ, որոնք ծրագրում էին իրացնել 40 կիլոգրամ թմրանյութ։ Քննության վարկածի համաձայն, երկու տղամարդ ձեռք էին բերել հերոին, փաթեթավորված 40 տոպրակի մեջ, Ռուսաստանի Դաշնության տարածքում հետագա իրացման նպատակով։ Սակայն նրանց հանցավոր մտադրությունը նրանք ավարտին չհասցվեցլ, քանի որ նոյեմբերի 15-ին թմրանյութը տեղափոխելիս նրանց ավտոմեքենան կանգնեցվել է ոստիկանների կողմից «Դոն» ավտոճանապարհի 111-րդ կիլոմետրում՝ Մոսկվայի մարզի Կաշիրայի քաղաքային շրջանում», – նշվում է հաղորդագրությունում։
Պարզաբանվում է, որ ավտոմեքենայի բեռնախցիկի զննության ընթացքում պահեստային անիվի համար նախատեսված խորշում հայտնաբերվել և առգրավվել են թմրանյութ պարունակող տոպրակները։
Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 3-րդ մասի և 228.1 հոդվածի 5-րդ մասի հիմքով (թմրանյութերի ապօրինի վաճառքի փորձ՝ անձանց խմբի կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով)։ Գործի ընթացքն ու արդյունքները վերահսկողության տակ է վերցրել Կաշիրայի քաղաքային դատախազությունը։
«Հաշվի առնելով քաղաքային դատախազության ներկայացուցչի դիրքորոշումը՝ դատարանը մեղադրյալներին կալանքի տակ է առել», – նշվում է հաղորդագրությունում։



























