Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախատեսում է իր բելառուս գործընկեր Մաքսիմ Ռիժենկովի հետ քննարկել Մոսկվայի և Մինսկի մոտեցումները «անբարյացակամ քաղաքականություն վարող երկրների հետ փոխգործակցության» հարցում։ Այս մասին Ռուսաստանի արտգործնախարարն ասել է Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Բելառուսի ԱԳՆ-ների կոլեգիաների նիստում, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
«Մենք լիովին վճռական ենք, ինչպես նախագահների մակարդակով, այնպես էլ մեր նախարարությունների մակարդակով, ակտիվորեն շարունակել միմյանց դաշնակցային աջակցություն ցուցաբերել՝ հաշվի առնելով միջազգային ասպարեզում ընդհանուր շահերը»,- վստահեցրել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ նիստում նախարարները կվերլուծեն նախորդ նիստի որոշումների կատարման միջանկյալ արդյունքները և Միութենական պետության շրջանակներում իրականացվող գործունեությունը։





























