Արքայազն Չարլզի կրտսեր որդի Հարին որոշել է արագավազքում մրցել 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթի հետ, հաղորդում է The Telegraph-ը։

Երիտասարդ գահաժառանգը, ով Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի դեսպանն է, մոտ ժամանակներս կայցելի Ջամայկա, որտեղ կհանդիպի հանրահայտ մարզիկի հետ։

Արքայազնը ցանկանում է մրցել աշխարհի ռեկորդակրի հետ արագավազքում, այն պայմանով, որ դա չի խանգարի վերջինիս մարզումներին։

Հիշեցնենք, 27-ամյա արքայազնը ռազմական գործողությունների է մասնակցել Աֆղանստանում, եղել է նաեւ արկտիկական արշավախմբի անդամ: