Տեղի է ունեցել ՀՅԴ Դավթաշենի «Հրայր Մարուխյան» կոմիտեության գրասենյակի բացումը, որին մասնակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Հույս ունենք՝ այս գրասենյակը ամբողջությամբ կծառայի իր նպատակին, մեր աշխատանքները այս համայնքում ավելի ընդլայնելու, մեր բնակչության հետ ավելի մոտիկից աշխատելու»,–ասել է Սաղաթելյանը։
Մեկ այլ ՀՅԴ–ական գործիչ էլ նշել է. «Իրապես այսօր մեծ ուրախություն է գտնվել այս գողտրիկ փոքրիկ սրահում և ըմբոշխնել բացումը այն կենտրոնի, որ պիտի համախմբի, որ արդեն համախմբում է մեր բոլոր ընկերուհիներին և աշխատանք պիտի տարվի, որպեսզի օգտակար լինենք մեր շրջապատին»։





























