Խաղաղությունը շատ կարևոր է. այն զարգացման հիմքն է, ուստի մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրի իրական խաղաղություն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դրա մասին հայտարարել է Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիայի՝ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի փոխտնօրեն Ծին Չժեն՝ պատասխանելով «Թրամփի ուղի» նախագծի նկատմամբ իր վերաբերմունքի մասին հարցին։

Նա նշել է, որ արդյունքը կախված է տարածաշրջանի առաջնորդների կամքից։

«Մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասի առաջնորդները տարածաշրջանում իրական հավասարություն և փոխշահավետ համագործակցություն հաստատելու կամք ունեն։ Սա նաև չափազանց օգտակար է Չինաստանի և Հարավային Կովկասի միջև համագործակցության համար»։

Պատասխանելով հարցին՝ թե արդյոք տարածաշրջանային նախագծերին ԱՄՆ մասնակցությունը կարող է որևէ կերպ հակասել Չինաստանի շահերին, նա նշել է. «Մենք այդպես չենք կարծում։ Հայտարարությունն արդեն ստորագրվել է. կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը։

Մենք չենք կարծում, որ այս նախագիծն ուղղված է Չինաստանի դեմ։ Կարծում ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունների գործունեությունը կարող է բարելավել տարածաշրջանում փոխադարձ կապը, ինչը տնտեսական զարգացում կբերի Հարավային Կովկասի երկրներին։