Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է: Հոբելյանական տարվա առթիվ բարերար Կարեն Վարդանյանը նվագախմբին նվիրել է գերմանական, շվեյցարական, ֆրանսիական, անգլիական հայտնի ընկերությունների կողմից արտադրված 17 հատ երաժշտական նոր գործիք: Սա հնարավորություն կտա մի քանի տասնամյա պատմություն ունեցող հնամաշ գործիքները փոխարինել նորերով և բարձրորակ երաժշտական գործիքների շնորհիվ ստանալ պրոֆեսիոնալ հնչողություն: Եվրոպական վերջին սերնդի արտադրության 17 երաժշտական գործիքի ձեռք բերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 129 մլն դրամ:

1-1.jpg (151 KB)

2-2.jpg (120 KB)

3-3.jpg (174 KB)