Դա ստանդարտ բան է... նա պետք է համոզի Ուկրաինային, համոզի Ռուսաստանին։ Ահա թե ինչ է անում բանակցողը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Bloomberg-ի վիճահարույց հրապարակումը
«Սա բանակցությունների ստանդարտ ձև է... Ես ենթադրում եմ, որ նա նույնն ասում է նաև Ուկրաինային: Այս պատերազմը կարող է շարունակվել տարիներով: Ռուսաստանն ունի շատ ավելի շատ մարդիկ ու զինվորներ: Եթե Ուկրաինան կարողանա գործարք կնքել, դա լավ կլինի երկու կողմերի համար էլ: Ուկրաինան շատ ավելի փոքր է»,- նշել է Թրամփը։
Bloomberg-ը հրապարակել Է Պուտինի և Թրամփի խորհրդականների աղմկահարույց խոսակցության սղագրությունը





























