Թեեւ եվրագոտում առկա խնդիրներին` Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում վերանայել 2012 թ. բյուջեն կամ փոխել տնտեսական քաղաքականությունը: Այդ մասին այսօր` փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքով` հունվարին բյուջեի կատարման ցուցանիշը շատ բարձր է, տնտեսական ակտիվության ցուցանիշը եւս մտահոգության տեղիք չի տալիս: «Ամեն դեպքում կան էական մակրոտնտեսական ռիսկեր, որոնք հատկապես գալիս են եվրագոտուց եւ, բնականաբար, Ռուսաստանից կարող են արտածվել մեզ վրա: Այս պահին մենք էական վերանայման անհրաժեշտություն չենք տեսնում, որովհետեւ կարծում ենք, որ այդ խնդիրները, թեեւ կան, բայց միեւնույն ժամանակ, կարող են չառարկայանալ», - նշեց Վ. Գաբրիելյանը:




























