Ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ ձերբակալությունները կատարվել են SOS Donbass ֆրանս-ռուսական միավորման հետաքննության շրջանակներում: DW-ն հաղորդում է, որ ձերբակալվածներից մեկը՝ 40-ամյա Ռուսաստանի քաղաքացի Վյաչեսլավ Պ.-ն, Փարիզի դատախազության կողմից մեղադրվում է սեպտեմբերին Հաղթանակի կամարի վրա ռուսամետ պաստառներ փակցնելու մեջ: Կասկածյալը նույնականացվել է տեսախցիկների տեսագրությունների միջոցով:

Մեկ այլ կասկածյալ՝ Աննա Ն.-ն, մեղադրվում է ֆրանսիացի տնտեսական գործիչներից տեղեկություններ ստանալու փորձի մեջ: Ֆրանսիայի պետական ​​անվտանգության ծառայությունը՝ DGSI-ն, Աննա Ն.-ին հսկում է առնվազն տարեսկզբից և կասկածում է, որ նա «երկրի հիմնարար շահերին վնասող գործողություններ» է կատարել: Մարտին նրա դեմ հետաքննություն է սկսվել «օտարերկրյա պետության օգտին լրտեսության» կասկածանքով: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: