Ֆիջի այցելած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին կղզիում մեծարանքով են հյուրընկալել։ Ֆիջիցիները Լավրովի պատվին կազմակերպել են ազգային երգուպարի բեմականացմամբ ընդունելություն, որի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը հագնվել է Ֆիջիի ազգային տարազի մաս կազմող վերնաշապիկ, ըմպել տեղական կավա-կավա բույսից պատրաստված ընմպելիք, այնուհետեւ ցեղապետերից ստացել ծիսական նվերներ։

Նույնիսկ ցրտաշունչ Ռուսաստանի արտգործնախարարը չի կարողացել զսպել իր զարմանքի ու, երեւի թե նաեւ վախի զգացումը, երբ արարողության ժամանակ կիսամերկ տեղաբնիկները մի խուրձ ցախ են բերել...

Ֆիջիում նման ընդունելության է արժանանում միայն ամենապատվավոր հյուրը։ Արարողության պաշտոնական հատվածը տեւել է մոտ 40 րոպե։

Այցի շրջանակում Լավրովը եւ Ֆիջիի նրա գործընկերը պայմանավորվել են աշխատանք սկսել առանց վիզայի ռեժիմի անցելու համաձայնագրի վրա։