Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի դեմ «քաղաքական հայտարարություններ անելու» եւ «դատական մարմինների աշխատանքին ազդելու» մեղադրանքով դատական հայց է ներկայացրել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիթաշը։
Firat գործակալության փոխանցմամբ՝ քուրդ կուսակցապետը բացի հայցը ներկայացնելուց, դատարանին է ուղարկել ԶՈՒ գլխավոր շտաբի՝ իր դեմ դատական հայց ներկայացնելու պատասխանը։
Նշենք, որ Նեջդեթ Օզելի դեմ ավելի վաղ մի քանի թուրք մտավորականներ եւս դատական հայց են ներկայացրել նույն մեղադրանքով։
Հիշեցնենք, որ 2012-ի հունվարի 5-ին Milliyet-ին տված հարցազրույցում Նեջդեթ Օզելը խոսել էր KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) եւ քրդերենի կարգավիճակի մասին։




























