Դիլիջանի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ NEWS.am-ը այցելել է Դիլիջանի մոտ գտնվող Սեմյոնովկա գյուղի հարակից սարեր, որտեղ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։

Տեղանքում չոր խոտածածկույթ է, ինչն էլ հենց պատճառ է հանդիսանում կրակի տարածմանը։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ինչպես փրկարար ծառայողներ, այնպես էլ կամավորներ, շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ։