Խորհրդային Միությունը փլուզվեց այն պատճառով, որ պետության պլանային եւ ոչ ճկուն համակարգը սկսեց խափանվել տեխնոլոգիական հեղափոխության պատճառով եւ, ըստ էության, փտեց: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:

«Ռոսիա-2012» նորարարական համաժողովին օտարերկրյա մասնակիցներից մեկը նկատել է, որ խորհրդային արբանյակի մեկնարկը խթանեց ԱՄՆ-ին եւ այդ երկիրը նոր բարձունքների հասավ:

«Միացյալ Նահանգները միշտ զգացել եւ զբաղվել են մրցակցային պայքարով: Մի պահ նրանք առաջ անցան, ապա տեսան, որ հետ են ընկել: Դա նոր խթան դարձավ նորարարությունների, զարգացման համար»,- ասել է Պուտինը:

Նա նկատել է, թե Խորհրդային Միությունը սկսեց հետ մնալ, երբ ներդրվեց ոչ արդյունավետ տնտեսական եւ քաղաքական համակարգը: «Կարծում եմ` դա է հիմնական պատճառը, այլ ոչ այն, որ ԱՄՆ-ը մրցակցեց: Նրանք միշտ են մրցակցել»,- նշել է ՌԴ վարչապետը: