Իսրայելական «Էշետ Տուրս» ընկերությունը պայմանագիր է կնքել Armavia ավիաընկերության հետ եւ լինելու է հայկական ազգային ավիափոխադրողի բացառիկ ներկայացուցիչը: 2012թ. ապրիլին պետք է սկսվեն Իսրայելից Երեւան ավիաչվերթները:
Ինչպես հաղորդում է The Marker պարբերականը, ներկայումս Armavia-ն միայն մեկ չվերթ է իրականացնում դեպի Իսրայել եւ օգտագործում է փոքր ինքնաթիռ` 50 ուղեւոր տեղափոխելու հնարավորությամբ: Ապրիլից մինչեւ աշուն իրականացվելու է երկու չվերթ` 130 ուղեւոր տեղափոխելու հնարավորությամբ: Բեն-Գուրիոն օդանավակայանից Երեւան չվերթը տեւումէ 2 ժամ:
«Էշետ Տուրսը» ոչ միայն ավիատոմսեր, այլեւ զբոսաշրջային փաթեթներ են վաճառելու, հաղորդում է «Newsru-Իզրայիլը»:



























