Հոնկոնգի հյուսիսում գտնվող Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 44 մարդ, 279-ը դեռևս անհետ կորած են համարվում, հայտնում է China Morning Post-ը։
Հոնկոնգի իշխանությունները նաև հայտարարել են հրդեհի հետ կապված չկանխամտածված սպանության կասկածանքով երեք տղամարդու ձերբակալության մասին, հաղորդում է BBC-ն: Ոստիկանության հայտարարության մեջ մանրամասներ չեն նշվում և իշխանությունները խոստացել են ավելի ուշ ճեպազրույց անցկացնել:
Բարձրահարկ բնակելի համալիրի ութ շենքերից յոթը կլանած հրդեհը շարունակում է այրվել, որի մարմանը մասնակցում է ավելի քան 700 մարդ։
Հրդեհի պատճառը հայտնի չէ, այն բռնկվել է բնակելի համալիրում իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ։



























