Ջորջիա նահանգի դատարանը հանել է Թրամփի դեմ մեղադրանքները, որոնք հարուցվել էին 2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու համար։

Մեղադրող կողմը ներկայացնող Փիթ Սկանդալաքիսը միջնորդություն է ներկայացրել գործը կարճելու համար, որով Թրամփը և մոտ 20 այլ անձինք մեղադրվում էին Ջո Բայդենի հաղթանակած նահանգում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու դավադրության մեջ, հաղորդում է BBC-ն: Սա ԱՄՆ գործող նախագահի դեմ 2020 թվականի ընտրություններին վերաբերող վերջին քրեական գործն է:

Գործը հարուցվել է շրջանային դատախազ Ֆանի Ուիլիսի կողմից՝ 2021 թվականի փետրվարին, այն բանից հետո, երբ The Washington Post-ը հրապարակել է Թրամփի և հանրապետական ​​​​պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերի միջև զրույցի ձայնագրությունը: 2021 թվականի հունվարի 2-ին արված ձայնագրության մեջ Թրամփն ասում է. «Ես պարզապես ուզում եմ գտնել 11,780 քվե»:

Հենց այդքան տարբերությամբ էլ նա Ջորջիա նահանգում պարտվել է իր մրցակից Ջո Բայդենին։