Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուրի փողոցում՝ «Աթենք» մսամթերքի արտադրամասի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Kia» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:
Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի փաստով ոստիականության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի ինքնությունները և թե ինչ հանգամանքներում է կրակը բռնկվել:




























