Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնական հոգեբանները որոշել են հայտնի անձանց IQ -ի գործակիցը:
Թե ինչ մեթոդ է կիրառվել այն որոշելիս, չի նշվում, սակայն հետազոտությունների արդյունքներն այսպիսին են. ամենաբարձր ինտելեկտն ունեն Ալլա Պուգաչովան, Նիկոլայ Բասկովը եւ Վլադիմիր Վինոկուրը: Նրանց հաջորդում է քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին:
Ամենացածր ինտելեկտ ունեցող աստղերի թվում են Դիմա Բիլանն ու Յանա Ռուդկովսկայան: Հավանաբար, իզուր չէ, որ ռուսաստանյան ֆորումներում Դիմա Բիլանին կրճատ անվանում են ԴիԲիլ: Նրանց ընկերակցել են Դանա Բորիսովան, Անաստասիա Վոլոչկովան, ինչպես նաեւ հեռուստաաստղ Օլգա Բուզովան:
Արտասահմանյան աստղերից ամենաբարձր արդյունքն են ցույց տվել դերասան Ջեյմս Վուդը, ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, դերասանուհի Շերոն Սթոունը, գրում է «Մուզռինգը»:



























