Ռուսական «Neiry» ընկերությունը ներկայացրել է աղավնիներ, որոնց թռիչքը կարելի է կառավարել ուղեղում տեղադրված նեյրոչիպերի միջոցով: Այս բիոդրոնները կարող են օգտագործվել մոնիթորինգի և անվտանգության նպատակներով, TASS-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
«Նեյրոչիպը և աղավնու մեջքի «ուսապարկում» տեղադրված սարքավորումը իրականացնում է ուղեղի առանձին գոտիների նեյրոխթանում, որի շնորհիվ թռչունը ինքն է «ցանկանում» թռչել աջ կամ ձախ։ Նման ազդեցությունը բռնի չէ. մենք ընդամենը ամրապնդում ենք թռչնի բնական կենսաբանական ռեակցիաները և ցանկությունները։ Սա տեղի է ունենում առանց նրա հոգեբանական և ֆիզիկական վիճակին վնասելու», - պարզաբանել են կազմակերպությունից։
Կցորդը, ներառյալ տեսախցիկը, սնուցվում է արևային վահանակներով: Դիրքորոշումը կատարվում է GPS-ի և այլ նավիգացիոն համակարգերի միջոցով:
«Այս պահին լուծումն աշխատում է աղավնիների վրա, բայց կրողը կարող է լինել ցանկացած թռչուն։ Ավելի մեծ քաշով օգտակար բեռ տեղափոխելու համար նախատեսվում է օգտագործել ագռավներին, ափամերձ օբյեկտների մոնիթորինգի համար՝ ճայերին, իսկ մեծ ծովային ջրատարածքների համար՝ ալբատրոսներին», - պարզաբանել է Neiry-ի հիմնադիր Ալեքսանդր Պանովը, ում խոսքերը մեջբերում է ընկերության մամուլի ծառայությունը։





























