ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում՝ 2026 թվականի նոյեմբերի 11-ին։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր հետ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպմանը», - ասել է Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։