Նախ և առաջ, ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է ներառի անվտանգության հուսալի երաշխիքներ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի երկարաժամկետ հեռանկարում։ Երկրորդ, պետք է հարգվի Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Նրա սահմանները անխախտելի են։ Ինքնիշխանությունը նաև նշանակում է ապագան ընտրելու հնարավորություն։ Ուկրաինան ընտրել է եվրոպական ճակատագիր։ Նրա ապագան մեր Միության մեջ է», - նշել է նա։





























