Եգիպտոսում անհայտ չարագործներն առեւանգել են նախկին նախագահ Անվար Սադաթի երկու թոռներին` 8 եւ 13 տարեկան: Նրանց համար պահանջվել է 835 հազ. դոլար` պայմանով, որ գործում ոստիկանությունը չներգրավվի:
Հաղորդվում է , որ 2011թ-ին նույն պայմաններով առեւանգվել էր Սադաթի եղբոր թոռնուհին: Այդ ժամանակ ոստիկանությանը հաջողվել էր գտնել չարագործներին:
Նշենք, որ Եգիպտոսի երրորդ նախագահ Անվար ալ Սադաթը երկիրը ղեկավարել է 1970-1981թթ-ին: Նա սպանվել էր 1981թ. փետրվարին:



























