Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը տեղեկացնում է Հայաստանին կայացվող որոշումների մասին և Երևանը չի միջամտում դրանց։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է TASS-ը։

«Հայաստանը սառեցրել է կազմակերպությանն իր մասնակցությունը։ Մենք նրան տեղեկացնում ենք բոլոր այն նյութերի և փաստաթղթերի մասին, որոնք քննարկվում և ընդունվում են Քարտուղարության մակարդակով։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում  սահմանափակ ձևաչափով այդ փաստաթղթերի ընդունմանը, ինչպես որ տեղի ունեցավ այսօր Հավաքական անվտանգության խորհրդում. բոլոր այդ փաստաթղթերն ուղարկվեցին Հայաստան, նրանք տեղեկացված են, մենք նրանցից ստացել ենք փաստաթուղթ, որով նրանք չեն առարկում այդ փաստաթղթերը սահմանափակ ձևաչափով ընդունելու վերաբերյալ», - պարզաբանել է նա։