Մահացել է ռոք երաժիշտ և պրոդյուսեր Ստաս Նամինի մայրը՝ Նամի Արտեմովնա Միկոյանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

«Վերջերս՝ նոյեմբերի 21-ին, նա դարձավ 97 տարեկան։ Նա ապրեց հրաշալի, արժանապատիվ կյանք։»

Նամի Արտեմովնան պատմաբան, երաժշտագետ, լրագրող և բազմաթիվ հրապարակումների հեղինակ էր, որոնց թվում է եղել նաև «Իմ աչքերով» հուշագրությունը։ Նրա ամուսինը Ալեքսեյ Միկոյանն էր՝ ավիացիայի գեներալ-լեյտենանտ և Անաստաս Միկոյանի որդին։

Նամի Արտեմովնա Միկոյանի հուղարկավորության արարողությունը և հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Օլիմպիական պողոտայի վրա գտնվող հայկական եկեղեցում», - հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։