Տիեզերական զբոսաշրջիկները կարող են Լուսին ուղեւորվել արդեն 2017 թ-ին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ասվում է Space Adventures ընկերության կայքում: Ընկերությունը ռուսաստանյան «Սոյուզ» տիեզերանավերով տիեզերական ուղեւորություններ կազմակերպելու մարքեթինգային ծառայություններ է մատուցում:
«Մենք արդեն մեկ տեղ վաճառել ենք, եւ նախատեսում ենք մոտ ապագայում վաճառել նաեւ երկրորդ տեղը»,-նշել են ընկերությունում:




























