Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան շրջանում ծառայություն կատարելիս իրանցի սահմանապահ է սպանվել, հաղորդում է Mehr-ը։
Սիստանի և Բելուջիստանի սահմանապահ զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ռեզա Շոջաեին հայտարարել է, որ «Սարավանի սահմանապահ գնդի սուննի սահմանապահներից մեկը վիրավորվել է ահաբեկչական հարձակման ժամանակ՝ երկրի հարավարևելյան սահմանները պարեկելիս և չնայած բժշկական անձնակազմի ջանքերին, նա մահացել է ստացած վնասվածքներից և տեղափոխվել հիվանդանոց»։
Հրամանատարը հայտնել է, որ Մաթին Բահուրզահի Սորանի անունով սահմանապահը, ով սուննի էր, այս տարվա սեպտեմբերի 14-ին վիրավորվել է ահաբեկիչների հետ զինված բախման ժամանակ, երբ «Սարավան» սահմանապահ գնդի «Էսֆանդաք» ստորաբաժանման սպաները, պարեկություն իրականացնելիս Սարավան շրջանի Էսֆանդաք գյուղի հիմնական ճանապարհների մոտ, ենթարկվել են ահաբեկչական խմբի հարձակմանը և բախման մեջ մտել նրանց հետ։
Գեներալ Շոջաեին հայտնել է, որ սահմանապահը վիրավորվել է որովայնի շրջանում և սեպտեմբերից ի վեր գտնվում է Մաշհադի հիվանդանոցում։ Նա հավելել է, որ ահաբեկիչները դեռևս ազատության մեջ են և նրանց գործողությունների հետաքննությունը շարունակվում է։





























