Հնարավոր է, որ հայտնվեն նոր տեսագրություններ այն հոգևորականների մասին, ովքեր հրաժարվել են ստորագրել այսօրվա հայտարարությունը, որն ուղղակիորեն չի պահանջում Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը, քանի որ նույնիսկ իշխանությունները հասկանում են, որ նրա պաշտոնանկության մեխանիզմ չկա, եթե նա կամավոր չհրաժարվի պաշտոնից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Եթե Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարական չտա, իշխանությունները կկանգնեն փաստի առաջ։ Որպեսզի դա տեղի ունենա, Գարեգին Երկրորդը չպետք է ենթարկվի շանտաժին։
Չնայած նրան, որ Փաշինյանը չի նահանջի, կաթողիկոսի ճիշտ քայլերը կարող են ծանր բեռ լինել Փաշինյանի համար, որը վտանգավոր ճանապարհ է ընտրել։
Դրա համար անհրաժեշտ է, որ կաթողիկոսը հրաժարական չտա։ Չպետք է թույլ տալ Հայ առաքելական եկեղեցու փլուզումը։ Դա այն կառույցներից մեկն է, որը Փաշինյանին չի ենթարկվում»,- նշել է Կիվիրյանը։











