Ռուսական «ԻՏԵՐԱ» հոլդինգը կաջակցի հայկական «Նաիրիտ գործարան» ընկերությանը` համակողմանի աուդիտի համար ընկերության ընտրության հարցում: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «ԻՏԵՐԱ գրուպ» ընկերության մամուլի ծառայությունից, 2011թ. հոկտեմբերին «Նաիրիտ» է ուղարկվել աշխատանքային խումբ, որը ծանոթացել է քիմիական գործարանի իրավիճակին եւ զարգացման ծրագրերին:

«Մեր մասնագետների եզրակացությունն այն է, որ «Նաիրիտ գործարանի» վիճակի  համակողմանի վերլուծության, ձեռնարկության վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման համար անհրաժեշտ է համալիր աուդիտ իրականացնել: Ներկայումս հայկական կողմի հետ համատեղ արտասահմանյան համապատասխան ընկերության ընտրության գործընթաց է գնում: Որոշվում են նման աշխատանքի կատարման պայմանները, ծավալները: Աշխատանքի արդյունքներով որոշում կընդունվի «ԻՏԵՐԱ»-ի` ծրագրի իրականացմանը մասնակցելու ձեւի մասին»,-ասաց «ԻՏԵՐԱ գրուպի» մամուլի քարտուղար Ալեքսանդր Գորյունովը:

«ԻՏԵՐԱ»-ն Հայաստանի վաղեմի գործընկերն է: Ընկերությունը երկար տարիներ արդյունավետ աշխատել է Հայաստանի էներգետիկ ոլորտում  եւ հետաքրքրված է նոր բիզնես նախագծերի իրականացմամբ»,-ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ մինչեւ 2009 թ. մարտը «ԻՏԵՐԱ» -ն «ՀայՌուսգազարդի» բաժնետերն էր, դրանից հետո նա իր 4,45% բաժնետոմսերը վաճառեց «Գազպրոմ» ընկերությանը:

«Նաիրիտ գործարան» ընկերության  արտադրության արդիականացման նպատակով կառավարող ընկերություն պետք է ընտրել: Ինչպես անցած տարի նոյեմբերին հայտարարել էր Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հավակնորդների թվում են ինչպես «ԻՏԱՐԱ»-ն, այնպես էլ գերմանական CSC ընկերությունը:

«Նաիրիտի» 90% բաժնետոմսերի սեփականտերը Rhinoviille Property Ltd կոնսորցիումն է, որի մասնակիցներն են լեհական  Sawex, ամերիկյան Intertex եւ ռուսական «Եվրոգազ» ընկերությունները: