Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, այդ թվում՝
- Սահմանադրական բարեփոխումները.
- ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը.
- մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախատեսվող նախաձեռնությունները.
- դատաիրավական բարեփոխումների ընթացքը.
- քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները:
Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեյցարիայի հետ համագործակցության խորացման հնարավորությունները:





























